Աշխարհ

09.02.2022 20:45


Երեխաներին կարգելվի դիտել մեծահասակների համար նախատեսված կոնտենտը

Երեխաներին կարգելվի դիտել մեծահասակների համար նախատեսված կոնտենտը

TikTok սոցիալական կայքն աշխատում է, որպեսզի կարողանա մշակել համակարգ, որով երեխաներն այլևս չեն կարողանա դիտել մեծահասակների համար նախատեսված կոնտենտը։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Առաջիկա շաբաթներին արդեն կխստացվեն սոցկայքի կանոնները հատկապես վտանգավոր գործողությունների և չելենջների հետ կապված։

Բացի այդ, խստացումները կվերաբերվեն նաև անառողջ սննդի պրոպագանդմանը։ Սոցկայքը անելու է հնարավորը՝ իր օգտատերերի անվտանգության ապահովման համար։ Հեղինակներն էլ հնարավորություն կունենան նշելու, թե իրենց ստեղծած կոնտենտը հասցեագրված է արդյոք երեխաներին, թե այն մեծահասակների համար է միայն։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը