ՔՊ-ի 14 պատգամավոր մեխանիկորեն կողմ քվեարկեց բալային համակարգի դեմ «Հայաստան» խմբակցության նախագծին
Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 9-ին, մերժեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում էր ուժը կորցրած ճանաչել այն դրույթները, որոնցով տուգանային միավոր, ինչպես նաև վարորդական իրավունքից զրկում է կիրառվում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ կատարած անձանց նկատմամբ:
ՔՊ պատգամավորներից 14-ը մեխանիկորեն կողմ քվեարկեցին բալային համակարգի վերացում նախատեսող ընդդիմության ներկայացրած այդ նախագծին՝ ապահովելով 42 կողմ ձայնը, սակայն դա ևս բավարար չէր այն ընդունելու համար:
Նիստը նախագահող ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ ՔՊ որոշ պատգամավորներ շփոթմունքով սխալ են քվեարկել. «Խնդրում եմ քարտուղարության կողմից գրանցել»:

Աղբյուրը՝ news.am