Աշխարհ

09.02.2022 11:36


Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 25 161 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 25 161 նոր դեպք

Փետրվարի 9-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 25 161 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 16 789 մարդ, մահացել է 51 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 375 615, այստեղից ապաքինվել է 1 141 231 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 15 351:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 72 587 փորձարկում, այդ թվում 47 032-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 25 555-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 34.66% է, վերջին 14 օրվանը՝ 29.26%, վերջին 7 օրվանը՝ 32.45%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 759 753 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 3 566 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 41 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6 036 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 901 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը