Աշխարհ

09.02.2022 19:40


Մորգենշտերնի դեմ վարչական գործ է հարուցվել դաջվածքի պատճառով

Մորգենշտերնի դեմ վարչական գործ է հարուցվել դաջվածքի պատճառով

Ռեփեր Մորգենշտերնի (Ալիշեր Վալեև) դեմ նոր վարչական գործ է հարուցվել թմրանյութերի քարոզչության մասին, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների իր աղբյուրին։

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանությունը, ստուգման արդյունքներով, որոշում է կայացրել վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցման մասին․ մասնագետները հանգել են եզրակացության, որ երաժիշտի կրծքավանդակի հատվածում արված դաջվածքն արգելված նյութերի օգտագործում է քարոզում։ Վարչական գործում խոսվում է «Новая волна», «El problema» և «Yung Hefner» երգերի հիման վրա նկարահանված տեսահոլովակների մասին։

«Համաձայն համալիր փորձաքնության եզրակացության՝ Մորգենշտերնի կրծքին առկա դաջվածքի վրա բույս է պատկերված, որը նման է կանեփի»,-հայտնել է աղբյուրը՝ հավելելով, որ Մորգենշտերնը մեղքը չի ընդունել։

Արտիստի փաստաբանը՝ Սերգեյ Ժորինը, որոշումն «աբսուրդ» է որակել։ «Ստացվում է, որ այս դաջվածքի առկայության դեպքում, ինչ էլ Մորգենշտերնը ասի կամ երգի, ոստիկանության կարծիքով՝ այդ ամենը թմրանյութերի քարոզչություն է լինելու։ Միայն թե, դա աբսուրդ է, և մենք կբողոքարկենք այդ որոշումը»,-գործակալությանը հայտնել է Ժորինը։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը