Լրահոս

09.02.2022 10:05


Արմավիրի մարզում 42-ամյա վարորդը, Mercedes-ով գլխիվայր շրջվելով, հայտնվել է ջրատարում

Արմավիրի մարզում 42-ամյա վարորդը, Mercedes-ով գլխիվայր շրջվելով, հայտնվել է ջրատարում

Այսօր՝ փետրվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:45-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 42-ամյա Արսեն Գասպարյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Ծաղկունք գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ջրատարում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Էջմիածնի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:

Այս խորագրի վերջին նյութերը