ՀԱԿ-ն ու իշխանությունը ձեռքներից բաց են թողել ընդդիմադիր հովերով տարված հասարակության վրա ազդելու բոլոր լծակները: Ֆորումը դարձել է անկառավարելի: Սպասելի՞ էր դա: Անշուշտ: Մարդկանց համար դժվար չէ շատ արագ հասկանալ, որ մի Լևոն Զուրաբյան ու մի Դավիթ Հարությունյան իրենց մատից փուշ հանողը չեն: Է՞լ ովքեր կան «Էրեբունի պլազա» հյուրանոցի վեցերորդ հարկում տեղակայված «Շեշուբեշ» ակումբում: Թվարկեք անունները եւ կտեսնեք, որ նրանցից եւ ոչ մեկն առանձնապես տապակված չէ մարդկանց ցավուհոգսով: Մի խոսքով` ֆորումին լավ էլ հասկանալի է, թե սրանք իրարից ինչ են ուզում, եւ այդ պատճառով էլ ֆորումին սկսեցին չհետաքրքրել ոչ այս շոուի օրակարգը եւ ոչ էլ անբանակցելին բանակցելի դարձնելու ՀԱԿ-իշխանություն համատեղ ջանքը:
Ասենք ի՞նչ ենք կպել տեղական ֆորումից: Բավական է Մադագասկարի յուրաքանչյուր քաղաքացի կարդա ՀԱԿ վերջին երկու հայտարարությունները, ինչպես նաև Դավիթ Հարությունյանի վստահեցումներն աշխատանքային խմբի լիազորությունների մասին եւ անմիջապես կհասկանա, որ Հայաստանում ինչ-որ մարդիկ, Երևանի շքեղ հյուրանոցներից մեկի վեցերորդ հարկում մեկ-մեկ հավաքվում, քաղաքական օնանիզմով են զբաղվում: Մինչդեռ մի շատ անկախ հայկական օրաթերթ, արդեն հասցրել է 2011 թվականի հուլիսի 18-ը (հենց այդ օրը տեղի ունեցավ այս գործով զբաղվելու առաջին սեանսը) հռչակել «չուծ լի նե» ազգային տոն, որ պետք է այսուհետ մեզնից անպակաս լինի: Բա չե՞ք ասի` մենք քաղաքական նոր մշակույթ ենք ներդրել…
Որ դա քաղաքական նոր մշակույթ չեն անվանո՞ւմ, իմ լացը գալիս է: Գոնե չակերտների մեջ առնեին, էլի կհասկացվեր, բայց այսպե՞ս… Իրականում Սերժ Սարգսյանը կզարան է հրավիրել ՀԱԿ-ին, իսկ սրանց, երջանիկ դեմքերից երևում է, որ դեռ տեղեկություն չունեն այդ մասին (սա շատ նեղ մասնավոր կարծիք է):
Բայց ասեմ` Ազատիչն այս պահին կրակի հետ է խաղում: Նախ` կլոր սեղանի շուրջ անկապ մի գործով զբաղվելը ոչ թե մշակութային նորարարություն է, այլ տխուր նախադեպ` նպատակահարմարության տեսակետից խիստ կասկածելի այլ գործընթացների համար:
Օրինակ` ի՞նչ պատասխան է տալու Սերժ Սարգսյանը ասենք` կոմունիստներին, եթե վերջիններս պահանջեն ֆորմալ բանակցություններ սկսել իրենց հետ` մինչև սեպտեմբեր, շատ չէ, մի 50 հազար աշխատատեղ բացելու հարցի շուրջ: Այսպիսի կարճ ժամկետներում «կոալիցիան» կարձագանքե՞ր… Կարծում ենք` ՀՀ նախագահը, որքան էլ քաղաքականացված անձնավորություն լինի, իրավունք չունի բացահայտ ջոկողություն դնելու իր երկրի քաղաքական ուժերի միջև, այլապես ստացվում է, որ նա միայն կոալիցիայի եւ ՀԱԿ-ի նախագահն է, այնպես չէ՞:
Որ սա խաղ է կրակի հետ, հուշում են նաև եվրահանձնաժողովի կողմից պատրաստվող հերթական զեկույցը, որում Հայաստանի գովքը կարվի առաջիկա օրերին: Սա կարող է նշանակել միայն մեկ բան` այդ կառույցները ՀԱԿ-ի միջոցով փորձում են հնարավորինս մեծ ազդեցություն ունենալ Հայաստանի վրա, ինչին տրվելը հղի է շատ լուրջ հետևանքներով` երկրի ինքնիշխանության տեսանկյունից:
Կարելի էր, իհարկե, թեթև նայել այս ողջ իրարանցմանը` ամառ է, իրենց համար գործ են գտել, թող զբաղվեն: Բայց, ներողություն, ամառը նաև գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջան է: Քանի կար` բոլորը գյուղերն էին լցվել, իսկ հիմա գյուղում մարդ չի մնացել, բոլորը եկել են քաղաք` թամաշայի: ՀԱԿ-ն ու կոալիցիան ավելի հանրօգուտ գործ չէի՞ն անի, եթե հարվածային բրիգադների դեսանտ իջեցնեին մեր օրհնած արտերի վրա ու կրծողներին հալածեին: Այլապես գյուղնախարարից ձենձուն չկա: Մի բան պատահած չլինի՞:
Ամփոփենք: Կասկած չկա, որ առաջիկա ընտրություններում, ինչպիսին էլ դրանք լինեն, ֆորումը նայելու է, թե դուռան առաջ չոքածներից ո՞վ կկարողանա իր մատից փուշ հանել: Մեր քաղաքական դե լյուքս բոհեմայի ապագան այս տեսանկյունից լրջորեն վտանգված է, եւ Ազարյանին վերարտադրության գործի քավոր կարգելը դեռևս ոչինչ չի նշանակում: Ֆորումն արդեն լավ գիտի, թե իրականում ինչով է զբաղված իր քաղաքական էլիտան, եւ բոլորովին կապ չունի` չեզո՞ք վայրում, թե՞ «Էրեբունի պլազայում»:
Ուշադրություն` նորույթ է

Էդիկ Անդրեասյան