Աշխարհ

08.02.2022 22:15


Բրիտանացի գիտնականները նշել են «Օմիկրոնի»՝ ամենից քիչ հայտնի ախտանշանները վարակման սկզբնական շրջանում

Բրիտանացի գիտնականները նշել են «Օմիկրոնի»՝ ամենից քիչ հայտնի ախտանշանները վարակման սկզբնական շրջանում

Ցավը մկաններում և հոդերում, հատկապես մեջքի և ուսերի շրջանում, կարող է «Օմիկրոն» հիմնամանրէով վարակման վաղ ախտանշաններից լինել:

Ինչպես հայտնում է Daily Express-ը, Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության տվյալներով՝ այդ աննկատ ախտանշանները հաճախ հանդիպում են հիվանդների մոտ և կարող են օգնել ինքնուրույն ճանաչել «Քովիդ-19»-ը վարակման սկզբնական շրջանում և ժամանակին անցնել բուժման:

«Մարդիկ ցավ են զգում, որը կարող է գալ և անհետանալ մի որոշ ժամանակով, քանի դեռ հիվանդը գտնվում է ապաքինման փուլում: Ոմանք էլ այլ փոփոխական զգացողություններ են ունենում, ինչպես օրինակ՝ թուլություն, հոգնածություն, ցավ ձեռքերի և ոտքերի շրջանում»,-ասվում է բրիտանացի մասնագետների եզրակացության մեջ:

Կորոնավիրուսի «Օմիկրոն» հիմնամանրէն աշխարհով մեկ սկսել է տարածվել նոյեմբերի վերջին Հարավային Աֆրիկայի երկրներից: Ներկա պահին այն հայտնաբերվել է 142 երկրում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը