Աշխարհ

08.02.2022 19:56


Ռուս խաղաղապահներն այցելել են Դադիվանքի վանական համալիր

Ռուս խաղաղապահներն այցելել են Դադիվանքի վանական համալիր

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախումբն այցելել է Դադիվանքի վանական համալիր։ Այս մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարության կայքը։

Այցի ընթացքում Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը խաղաղապահներին պատմել է վանական համալիրի ստեղծման պատմությունը, որն սկսվել է 12-13-րդ դարերում։

«Այսօր՝ այս սուրբ կիրակի օրը, ռուս խաղաղապահ զորախումբը եղել է պատմական վայրում՝ Դադիվանքում։ Մենք շփվեցինք ժառանգների պատմությանը, տեսանք, թե ինչպես են մարդիկ տարել այդ իրադարձությունները և ինչպես են տանում հիմա։ Երբ վերադառնանք տուն, անպայման այդ մասի կպատմենք մեր երեխաներին, թոռներին ու հարազատներին»,-ասել է ռուսական զորախմբի ներկայացուցիչ Յուրի Ռոմանիշինը։

ՌԴ ՊՆ կայքի հաղորդագրության մեջ հիշատակվում է, որ 12-13-րդ դարերի Դադիվանք վանական համալիրը հանդիսանում է միջնադարյան Հայաստանի խոշորագույն վանական համալիրներից մեկը։ Արձանագրության համաձայն՝ վանական համալիրը կառուցել է Սուրբ դադիի գերեզմանի վրա։

27 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում՝ վեարհսկելով կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը