Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության տասնյակ անդամներ հրաժարվել են մանդատներից
«Իմ քայլը» խմբակցության մի շարք անդամներ հրաժարվել են իրենց մանդատներից։ Այս մասին Երևանի ավագանու նիստի մեկնարկին հայտարարեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
«Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամներ Հայկ Մարությանի, Պավել Մազմանյան, Ռուբեն Հայրապետյանի և Լիլիթ Պիպոյանի մանդատները համապատասխանաբար տրվել են «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Նաիրի Փեթակչյանին, Գայանե Խաչատրյանին, Արսեն Վերդյանին, Արտաշես Մակարյանին։
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Օվսաննա Հովսեփյանը, Լիլիթ Կիրակոսյանը, Սերգեյ Սարգսյանը, Միսաք Սարգսյանը, Արտաշես Մակարյանը դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի իրենց լիազորությունները դադարեցնելու մասին»,-հայտարարեց նա, ապա հայտնեց, որ Օվսաննա Հովսեփյանի և Լիլիթ Կիրակոսյանի մանդատները տրվել են «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Արմեն Մանուկյանին և Շուշաննա Սիրականյանին, վերջիններս ևս դիմումներ են ներկայացրել՝ ավագանու անդամի իրենց լիազորությունները դադարեցնելու մասին։
«Սերգեյ Սարգսյանի, Միսաք Սարգսյանի, Արտաշես Մակարյանի, Արմեն Մանուկյանի, Շուշաննա Սիրականյանի մանդատները տրվել են «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Միքայել Բաղդասարանին, Աննա Ավանեսյանին, Աշոտ Առուշանյանին, Վահան Ներսիսյանին, Հեղինե Ոսկանյանին։ Աննա Ավանեսյանն ու Վահան Ներսիսյանը ևս հրաժարվել են իրենց մանդատներից։ Նրանց մանդատները տրվել են «Իմ քայլը» դաշինքից Լևոն Սահակյանին և Մանուել Մարգարյանին»,-ասաց քաղաքապետը։

Աղբյուրը՝ yerevan.today