Առաջին նախապայմանն այս իշխանության հեռացումն է․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
Սիրելի՛ հայրենակիցներ
Հայաստանում էլեկտրաէներգիայի միջին կշռված սակագինը 2022 թվականի փետրվարի 1-ից ավելացել է 4.7 դրամով։ Եվ սա այն դեպքում, երբ վարչապետ դառնալու նախաշեմին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ հոսանքի գները մեզ մոտ պետք է առնվազն 20 տոկոսով իջնեն։
2015–ի ամռանը, երբ հոսանքի գնի ավելացման որոշում կայացվեց, այն օրերին ընդդիմություն աշխատող Նիկոլ Փաշինյանը, իր նմանները և քաղաքացիական ակտիվիստ ներկայացողները թանկացման դեմ ելան փողոց՝ բողոքի ցույցի։ Ամեն մեկն իր դերակատարումն ուներ։ Մեկը ջրվող էր աշխատում, մյուսը՝ գոռացող, երրորդը՝ կենդանի պատ կոչվածում էր հայտնվել, որպեսզի «հերոսաբար» տարանջատի ցուցարարներին ոստիկաններից։ Ամեն մեկն իր դերը խաղաց ու բոլորով գնացին տուն։
Հիմա հոսանքը և ոչ միայն հոսանքը թանկացել են, բայց 2015–ին իրենց պատառոտող ու բողոքող տղաներն ու աղջիկները չկան։ Նրանք չեն բողոքում, չեն հայհոյում թանկացնողներին, քանզի իրենք են դարձել իշխանավոր ու թանկացնող։
Թալանից, կոռուպցիայից, լափամանից խոսողներն իրենք են մխրճվել թալանի, կոռուպցիայի ու լափամանի մեջ՝ պետական բյուջեի միջոցներով պադավատապետություն և թայֆայապետություն կառուցելով։
Երեկվա ընդդիմադիր աշխատողներն ու իբր հեղափոխականները, փաստորեն, բողոքում էին ոչ թե անարդարությունների, թանկացումների դեմ, այլ դժգոհ էին, որ իրե՛նք չեն թալանողները, իրե՛նք չեն անարդարության կառավարիչները, իրե՛նք չեն թանկացումներից օգտվողները։
Նրանք իշխանության եկան գյուղացուն ու աշխատավորին սիրաշահելով, բայց հետո ասացին, որ աղքատությունը գյուղացու և աշխատավորի գլխում է, որ գյուղացին ու աշխատավորը ձրիակեր են, որ պետությունն իրենց տալու բան չունի՝ թող գնան իրենց գլուխն ինչպես ուզում են, պահեն։
Գյուղացուն հիմա դրել են շատ վատ վիճակի մեջ։ Հողը մշակելու սպասվող ժամանակահատվածում ազոտական պարարտանյութի՝ սելիտրայի գնի եռակի թանկացումն անելանելի վիճակի մեջ է դրել նրանց։ Եթե նախկինում սելիտրայի գինը 7.000 դրամ էր, ապա հիմա 20.000 դրամ և ավելին է։ Գյուղացիներն ասում են, որ նույնիսկ այդ գնով դժվարանում են հիմա սելիտրա գտնել։ Սա նշանակում է, որ մեզ առաջիկայում նոր թանկացումներ են սպասվում՝ առանց այդ էլ ապրուստի թանկացման պայմաններում։
Նախորդ տարին պաշտոնապես փակեցինք գների 7,2 տոկոս աճով։ Այս տարի ավելի ծանր պատկեր է սպասվում։ Եվ դա զարմանալի չէ, քանզի սեփական խոսքին զրոյական արժեք տվող կատակասեր և ինչպես հետագայում պարզվեց՝ ստրկացվա՛ծ էկոնոմիկայի նախարարի պայմաններում չի կարող դրական ակնկալիք լինել։
Առավելևս դրական ակնկալիք չի կարող լինել մեր երկիրը պարտության տարած ու հիմա թուրքերի բոլոր նախապայմանները բավարարող Նիկոլ Փաշինյանի իշխանության պայմաններում։
Հարգելի՛ քաղաքացիներ
Եթե ուզում եք կյանքի որակի դրական փոփոխություն, ապա առաջին նախապայմանն այս իշխանության հեռացումն է։ Կլինի հեռացում, կունենանք զարգանալու շանս։ Չի լինի, ստիպված կլինենք սպասարկել թուրք–ադրբեջանական շահերը։ Կարծում եմ՝ մեր անելիքն ակնհայտ է՝ ընտրությունը մեծ չէ՝ կա՛մ, կա՛մ։

ՀՀ ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյան