Աշխարհ

08.02.2022 11:47


Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 24 616 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 24 616 նոր դեպք

Փետրվարի 8-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 24 616 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 18 221 մարդ, մահացել է 54 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 350 454, այստեղից ապաքինվել է 1 124 442 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 15 300:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 73 251 փորձարկում, այդ թվում 53 616-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 19 635-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 33.61% է, վերջին 14 օրվանը՝ 28.31%, վերջին 7 օրվանը՝ 31.86%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 755 879 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 4 023 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 43 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6 082 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 897 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը