Քաղաքական

08.02.2022 10:20


Պետական կառույցները ծպտուն չեն հանում Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների հակահայ որոշման կապակցությամբ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Պետական կառույցները ծպտուն չեն հանում Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների հակահայ որոշման կապակցությամբ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Ազգային ժողովի «Հայաստան» խմբացկության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն այսօր հիշեցրեց, որ 2021 թվականի հունիսի 15-ին օկուպացված Շուշիում Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները ստորագրել են, այսպես կոչված, «Շուշիի հռչակագիրը», որն ամբողջությամբ հակահայկական բնույթ ունի:

«Ենթադրվում է, որ Հայաստանը պետք է ընդունի Արցախն Ադրբեջանի կազմում լինելու հանգամանքը, պետք է հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետապնդումից պետական մակարդակով ու հարցը պետք է տեղափոխվի պատմաբանների քննարկման տիրույթ. դա մեզ համար անընդունելի է»,-հայտարարեց պատգամավորը:

Նա նշեց, թե ՀՀ ԱԳՆ-ն բավական ադեկվատ ձևով է արձագանքել այդ հռչակագրին, բայց որևէ պետական մարմին, նաև խորհրդարանի մակարդակով այդ հռչակագրի վավերացմանը չեն արձագանքել:

Սա, ըստ պատգամավորի, տարօրինակ է այն առումով, որ ներկայում որդեգրված քաղաքականությունը՝ հայ-թուրքական հարաբերությունները ձևավորել առանց նախապայմանների, ոչ մի կերպ չի համընկնում Թուրքիայի խորհրդարանի այն վարքագծին, որով նրանք վավերացրել են այդ հռչակագիրը:

«Թուրքիան ոչ միայն նախապայմաններն է առաջ մղում, այլ այդ նախապայմանների իրագործումը համարում է իր պետական քաղաքականության հիմնաքարարերից մեկը. չարձագանքել այս որոշմանը Ազգային ժողովը չի կարող և մենք պատրաստ ենք համապատասխան հայտարարության տեքստը ներկայացնել»,-նշեց Անդրանիկ Թևանյանը:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը