Աշխարհ

08.02.2022 10:14


Պեկին-2022. գեղասահորդ Նատան Չենը համաշխարհային ռեկորդ է սահմանել Օլիմպիական խաղերում

Պեկին-2022. գեղասահորդ Նատան Չենը համաշխարհային ռեկորդ է սահմանել Օլիմպիական խաղերում

Ամերիկային Միացյալ Նահանգները ներկայացնող գեղասահորդ Նատան Չենը համաշխարհային ռեկորդ է սահմանել Պեկինի Օլիմպիական խաղերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի տղամարդկանց մենասահքում Չեն արժանացել է 113,97 միավորի, որը համաշխարհային ռեկորդ է: Մինչ այս համաշխարհային ռեկորդ էր համարվում 111,82 միավորը, որը տրվել էր 2020 թվականին Յուձուրու Հանյույին:

Այժմ Օլիմպիական խաղերի տղամարդկանց մենասահքից հետո առաջատարը ԱՄՆ ներկայացուցիչ Նատան Չենն է: Տղամարդկանց ազատ ծրագիրը կկայանա փետրվարի 10-ին:

Այս խորագրի վերջին նյութերը