Լրահոս

21.04.2009 17:10


Ռուզան Առաքելյան. «Այսօր Դաշնակցությունը կոալիցիայից դուրս գալու պատճառ չունի»

Ռուզան Առաքելյան. «Այսօր Դաշնակցությունը կոալիցիայից դուրս գալու պատճառ չունի»

-Եթե մենք գործ ունենք առողջ քաղաքական ուժերի հետ, եթե նրանց նպատակը երկիրն ու ժողովուրդն է, ապա նրանք միշտ պայքարի մեջ պետք է լինեն, իսկ եթե կոալիցիոն ուժերը պետք է դուրս գան պայքարելու՝ ևս մեկ իշխանական լծակ վերցնելու համար, կարծում եմ՝ այդ պայքարը չի կարող լինել օգտակար։ Ինչ վերաբերվում է Դաշնակցության կոալիցիայից դուրս գալուն, ապա այդ որոշումը կուսակցության քննարկման արդյունք է լինելու։ Այսօր դրա մասին խոսելու որևէ պատճառ չկա,- ասել է ՀՅԴ խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանը՝ պատասխանելով քաղաքապետի ընտրություններում ներկոալիցիոն մրցակցությամբ պայմանավորված հնարավոր բախումների և Դաշնակցության դիրքորոշման կամ քաղաքական տեղի փոփոխման վերաբերյալ հարցին։

Ըստ Ռ.Առաքելյանի, Դաշնակցության նման որոշման պատճառ կարող են դառնալ «տարաձայնությունները համազգային խնդիրներում, օրինակ, Ղարաբաղյան խնդրի հարցում և հայ-թուրքական-հարաբերություններում»։

-Եթե լուրջ տարաձայնություն լինի իշխանական այն թևի հետ, որը լուծում է այդ համազգային խնդիրները, ապա Դաշնակցությունը իշխանության մեջ չի մնա,- ասել է նա։

 

Այս խորագրի վերջին նյութերը