«Մեղավորներն այդ հատուցումն Աստծո կողմից կտեսնեն, պատերազմ տեսած, թուրքի ու գյուլլեքի միջով անցած մարդիկ ենք». Մանվել Փարամազյան
Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը կրկին կալանավորվեց։ Քրեակատարողական հիմնարկ մտնելուց առաջ Մանվել Փարամազյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն կրկին կալանավորելու համար որևէ նոր հանգամանք ի հայտ չի եկել։
«Ինձ կալանավորելու տրամաբանություն չկա։ Ես միանշանակ համոզված եմ, որ մեղավորներն այդ հատուցումն Աստծո կողմից կտեսնեն։ Մենք արդար ու ազնիվ մարդիկ ենք, դատական որևէ գործընթացի չենք խոչընդոտել, 1,5-2 ամիս ազատության մեջ եմ եղել, որևէ խնդիր չի եղել։ Սրանով իրենք ևս մեկ անգամ ապացուցեցին, որ արդարություն չկա, ի՞նչ արդարության մասին է խոսքը։
Այս երկրին նվիրված մարդիկ ենք, խոնարհ ծառա, մինչև վերջ ծառայել ենք ազգին, մի՞թե մենք սրան արժանի ենք։ Պատերազմ տեսած, թուրքի ու գյուլլեքի միջով անցած, ամեն ինչ տված մարդիկ ենք, էլ ի՞նչ անենք ազգի համար»,-նշեց Մանվել Փարամազյանը։
Հարցին՝ դատարանի՝ կալանավորման վերաբերյալ որոշումը կբողոքարկե՞ն, Մանվել Փարամազյանը պատասխանեց՝ ո՞ւմ մոտ բողոքարկեն, ինչ կատարվում է, բոլորի աչքի առաջ է կատարվում։
«Չկա արդարություն։ Ունեմ լուրջ առողջական խնդիրներ, որոնք կալանավորման հետ համատեղելի չեն։ Բուժումս կիսատ է մնացել, Գերմանիայում էի բուժվում, և 2 օրից պետք է դատարանը թույլատրեր, որպեսզի գնայի բուժումս շարունակելու։ Չգիտեմ, թե ինչ պետք է լինի, բայց մեր Աստվածն ուժեղ է, նորից եմ կրկնում՝ մեղավորներն Աստծո կողմից հատուցումը տեսնելու են մինչև յոթ պորտը։ Մենք գնացինք պատերազմ, թուրքից չփախանք»,-հավելեց Մանվել Փարամազյանը։
Քրեակատարողականի մոտ հավաքվել էին Մանվել Փարամազյանի մտերիմները, ընտանիքի անդամները, որոնց հրաժեշտ տալուց Մանվել Փարամազյանը հորդորեց ուժեղ լինել՝ Աստծով։
Հիշեցնենք, որ Մանվել Փարամազյանը ձերբակալվել էր 2021 թվականի հուլիսի 9-ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախություն կազմակերպել) 3-րդ մասով, 311-րդ հոդվածի (Կաշառք ստանալը) 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը) 2-րդ մասով:
Մի քանի ամիս անազատության մեջ մնալուց հետո՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 70 միլիոն դրամի չափով գրավի դիմաց փոխվել էր նրա խափանման միջոց կալանավորումը։

Աղբյուրը՝ 168.am