Աշխարհ

07.02.2022 19:56


Իրաքի խորհրդարանը հետաձգել է նախագահի ընտրությունը՝ քվորումի բացակայության պատճառով

Իրաքի խորհրդարանը հետաձգել է նախագահի ընտրությունը՝ քվորումի բացակայության պատճառով

Իրաքի նոր գումարման Ներկայացուցիչների խորհուրդը (խորհրդարան) փետրվարի 7-ին չի կարողացել ընտրել հանրապետության նախագահ եւ նիստը անորոշ ժամանակով հետաձգել Է: Այդ մասին հայտնել Է Sky News Arabia հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Օրենսդիրները պետք Է քվեարկեին պետության ղեկավարի պաշտոնի համար իրենց ներկայացված թեկնածությունների շուրջ, սակայն առաջատար դաշինքները տակավին անցյալ շաբաթ հայտարարել Էին, թե կբոյկոտեն նիստը: Արդյունքում պատգամավորները չեն կարողացել հավաքել քվեների անհրաժեշտ երկու երրորդը. դահլիճում, հեռուստաալիքի տվյալներով՝ ներկա Է եղել 329 խորհրդարանականներից 58-ից ոչ ավելին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը