Հայաստանի բոլոր իշխանությունների ժամանակ արևմտյան դեսպանատները և Արևմուտքի կողմից ֆինանսավորվող մարդու իրավունքների միջազգային կառուցյները եղել են այն զսպող ուժը, որը օրվա իշխանություններին սահմանափակել է և ստիպել է առավել ժողովրդավար լինել։
Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից տասնյակ, եթե ոչ հարյուրավոր անգամներ խախտվել են մարդու իրավունքները։ Դատարանների շրջափակում, քաղաքական գործիչների խայտառակ ձերբակալություններ, հարյուրավոր շինծու քրեական գործեր, ընտրական գործընթացների ժամանակ հակաօրինական միջոցների կիրառում։
Փաշինյանի իշխանությունը Հայաստանի նորանկախ պատմության մեջ եզակի իշխանություն է, որ չնայած մարդու իրավունքների հետ կապված խայտառակ վիճակին վայելում է հավաքական Արևմուտքի աջակցությունը։ Երկրում առկա խայտառակ բարքերի և իրավիճակի ֆոնին ԵԽԽՎ-ում զեկույց է անցնում, որում բարձր են գնահատում Հայաստանում առկա «ժողովրդավարական» վիճակը։
Ներքաղաքական այս խայտառակ իրավիճակի ֆոնին ամիսներ առաջ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորին Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ խոնարհվում է վարչապետի առաջ։ Տպավորություն էր, թե մարդու իրավունքների պաշտպանության դրոշակակիր հանդես եկող ԵՄ-ն գոհ է Հայաստանում ստեղծված հակաիրավական վիճակից։
Դեսպանի խոնարհման ակցիայից անցել է կարճ ժամանակ, իսկ Հայաստանում իրավիճակն ավելի է բարդացել։ Հիմա իշխանությունների պատվերով ձերբակալվում են անգամ դատավորներ, ովքեր Փաշինյանի իշխանությանը ընդդիմադիր գործիչների կալանքի ժամկետը չեն երկարաձգում։
Ու եթե ԵՄ դեսպանը իրեն թույլ էր տալիս խոնարհվել դատարանների շրջափակում նախաձեռնած, իր ընդդիմախոսների վրա քրեական գործերի պատվերներ տված Փաշինյանի առաջ, ապա շինծու գործով կալանավորված ընդդիմադիր գործչի խափանման միջոցը փոխած դատավոր Բորիս Բախշինյանի կալանավորումից հետո դեսպանը գուցե ծնկի իջնի «ժողովրդավարության բաստիոն» դարձած Փաշինյանի առաջ։
Հ․Գ․ Արևմուտքում լավ պետք է հասկանան, որ Փաշինյանն ու իր իշխանությունը անցողիկ են, իսկ իրենց դեսպանների վարքի պատճառով ժողովրդավարության պաշտպանության դրոշակակիր երկրների նկատմամբ քմծիծաղն ու անլուրջ վերաբերմունքը մնայուն են լինելու։
ԵՄ դեսպանը ծնկի կգա՞ Փաշինյանի առաջ

Աղբյուրը՝ politik.am