Քաղաքական

07.02.2022 13:16


«Մենք այսօր Հյուսիսային Կորեային հաղթեցինք». Բորիս Բախշիյանի պաշտպան

«Մենք այսօր Հյուսիսային Կորեային հաղթեցինք». Բորիս Բախշիյանի պաշտպան

«Ինձ մոտ խորին համոզմունք կա, որ Դավիթ Արղամանյանը շատ լուրջ ճնշումների է ենթարկվել, շատ լուրջ: Ինքը փորձել է պայքարել, և իր ակտում էլ է երևում, որ ինքը փորձել է պայքարել, բայց նրան թույլ չտվեցին արդարադատություն իրականացնել: Այսինքն՝ այսօր դատավորը բարեխիղճ գործելու համար պատժվում է»,-Բորիս Բախշիյանի վերաբերյալ կալանքի որոշման կայացումից հետո դատարանի բակում լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ ասացդատավորի պաշտպանական թիմի անդամ Արսեն Սարդարյանը:

Վերջինս նկատեց՝ գլխավոր դատախազի միջնորդությունը Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) պաշտպանել է դատախազի տեղակալը:

«ԲԴԽ-ից թույլտվություն է ստացվում այդ դատավորի նկատմամբ ռեպրեսիան սկսելու, և Առաջին ատյանի դատավորն այդքան ուժեղ չի գտնվում, Բախշյան Բորիս չի գտնվում, որ կարողանա այդ ռեպրեսիայի դեմ կանգնի: Բախշյան Բորիս տեսակը, անկախ անաչառ դատավորը, այսօր մեր պետությունն արձանագրեց, որ պետք է գտնվի քրեակատարողական հիմնարկում»,-ասաց Արսեն Սարդարյանը:

Նրա խոսքով՝ եթե դու անկախ ես, անաչառ, չես հարում ու չես սպասարկում որևէ քաղաքական թիմի, այլ գործում ես քո խղճի, օրենքի համաձայն, ուրեմն «դու պետք է նստես». Սա վատ ազդակ է:

«Մենք այսօր Հյուսիսային Կորեային հաղթեցինք: Իրավական կամայականությունների առումով մենք այսօր առաջինն ենք ամբողջ երկրագնդի վրա: Այն, ինչ այսօր տեղի ունեցավ, հիրավի, իրավաբանության վախճանն էր»,-եզրափակեց Արսեն Սարդարյանը:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը