Աբստրակտ էքսպրեսիոնիզմի գլուխգործոց. շվեյցարական թերթը՝ Արշիլ Գորկու հայտնաբերված նկարի մասին
Արշիլ Գորկու՝ նոր գտնված կտավի ջերմ գույների և երկնային լույսի տակ նրա կյանքի մեծ ցավն է։ Այդ մասին գրել է շվեյցարական Neue Zurcher Zeitung թերթը՝ վերջերս գտնված նկարի մասին հոդվածում։
Հայտնի The Limit («Սահմանը», 1947թ․) կտավի տակ նկարչի դուստրերը ներկի տարօրինակ հետքեր են նկատել։ Պարզվել է, որ կտավի տակ թղթե նկար կա։ 2020թ․-ի վերջին սկսվել է նկարի վերականգնումը։
Եթե «Սահմանը» պատկերված է հիմնականում մոխրականաչ գույներով, ապա դրա տակ հայտնաբերված նկարը, որը պայմանականորեն անվանել են Virginia Summer («Ամառը Վիրջինիայում»), ներկայացնում է կապույտ լույսով և արևի շողերով լուսավորված սենյակ՝ գարնանային երկնքի շնչով լցված։
«Այստեղ կարելի է տեսնել անցյալի և ապագայի միջև ազատ լողացող հիշողությունը։ Նրա հայկական մանկության ամառը՝ իր վառ բույրերով ու գույներով, և ամառը գյուղական Վիրջինիայում՝ դրանք հեշտությամբ միահյուսվում են։ Բայց լույսով լի այդ թեթևության տակ ընկած է նկարչի ծանր ճակատագիրը, որի մայրը մահացել է սովից՝ Ցեղասպանության տարիներին»,-գրում է պարբերականը։
Արշիլ Գորկին ամերիկահայ նկարիչ է, Նյու Յորքի աբստրակտ էքսպրեսիոնիզմի դպրոցի կենտրոնական դեմքերից մեկը․ այդ ժանրը հայտնի է Ջեքսոն Պոլլոկի, Վիլեմ դե Կունինգի և այլոց անուններով:
Աբստրակտ էքսպրեսիոնիզմի գլուխգործոց. շվեյցարական թերթը՝ Արշիլ Գորկու հայտնաբերված նկարի մասին
Արշիլ Գորկու՝ նոր գտնված կտավի ջերմ գույների և երկնային լույսի տակ նրա կյանքի մեծ ցավն է։ Այդ մասին գրել է շվեյցարական Neue Zurcher Zeitung թերթը՝ վերջերս գտնված նկարի մասին հոդվածում։
Արշիլ Գորկին ամերիկահայ նկարիչ է, Նյու Յորքի աբստրակտ էքսպրեսիոնիզմի դպրոցի կենտրոնական դեմքերից մեկը․ այդ ժանրը հայտնի է Ջեքսոն Պոլլոկի, Վիլեմ դե Կունինգի և այլոց անուններով:
Աղբյուրը՝ armeniasputnik.am