Լրահոս

07.02.2022 11:55


Դիմակավորված զինված ավազակային հարձակում՝ Գյումրիում. հնչել է կրակոց

Դիմակավորված զինված ավազակային հարձակում՝ Գյումրիում. հնչել  է կրակոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 5-ին դիմակավորված և զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 03։35-ի սահմաններում ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Խանջյան փողոցի 9 հասցեում գործող գազալցակայանի վրա հարձակում է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 03։00-ի սահմաններում գազալցակայանի հարակից տարածքում նկատել է 2 դիմակավորված անձանց, և ինքը գնացել է հանգստի սենյակ, որից հետո իր հետևից դիմակավորվածներից մեկը մտել է սենյակ, ձեռքին եղած ինքնաձիգով կրակել է հատակին և իրենից պահանջել գումար։

Ինքը այդ զինված դիմակավորին հայտնել է, որ գումարը գտնվում է դրամարկղում և մի քանի րոպե անց դուրս է եկել ու նկատել, որ դիմակավորված անձինք հեռացել են դեպքի վայրից։ Հետո պարզել է, որ դրամարկղից հափշտակել են մոտ 150 հազար դրամ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը