Աշխարհ

07.02.2022 20:18


Վռնդել են Վատիկանից՝ չափազան բաց հագուստի համար

Վռնդել են Վատիկանից՝ չափազան բաց հագուստի համար

Բրազիլիայի բնակիչ կին բլոգերին վռնդել են Վատիկանից՝ չափազանց բաց հագուստի համար։ Այս մասին նա պատմել է Daily Mail-ի լրագրողներին։ 34-ամյա Ժուժու Վիեյրան հայտնել է, որ գնալիս է եղել Սուրբ Պետրոսի տաճար՝ էքսկուրսիայի, որը գտնվում է Վատիկանի կենտրոնում։ Սակայն շուտով նրան խնդրել են հեռանալ Վատիկանի տարածքից, քանի որ նրա հագուստը խախտում է Սուրբ Աթոռում ընդունված դրեսս-կոդը։

Վիեյրան խոստովանել է, որ անհարմար է զգացել, երբ անվտանգության աշխատակիցը ասել է՝ հագուկապը ամոթալի է և հեռացրել են տաճարից կոպիտ կերպով։ Վիեյրան խոստովանել է, որ չի իմացել, որ Սուրբ Աթոռ այցելության համար հատուկ դրեսս-կոդ կա, քանի որ զբոսավարը այդ մասին չի զգուշացրել։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը