Աշխարհ

07.02.2022 11:16


Օտտավայում արտակարգ դրություն է հայտարարվել բեռնատարների վարորդների բողոքի ակցիաների ֆոնին

Օտտավայում արտակարգ դրություն է հայտարարվել բեռնատարների վարորդների բողոքի ակցիաների ֆոնին

Կանադայի մայրաքաղաք Օտտավայի քաղաքապետ Ջիմ Ուոթսոնը արտակարգ դրություն է հայտարարել՝ կապված քաղաքում բեռնատարների վարորդների բողոքի ակցիաների հետ, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Արտակարգ դրության հայտարարումն արտացոլում է շարունակվող ցույցերի պատճառով բնակիչների համար լուրջ վտանգը և անվտանգության սպառնալիքը, ինչպես նաև ընդգծում է այլ իրավասությունների և կառավարման մակարդակների աջակցության անհրաժեշտությունը»,-ասել է Ուոթսոնը:

Կիրակի Ուոթսոնն ասել էր, որ իրավիճակը քաղաքի կենտրոնում՝ բեռնատարների վարորդների շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին, անվերահսկելի է:

Հունվարի 29-ից Կանադայի բազմաթիվ քաղաքներում շարունակվում են լայնածավալ բողոքի ակցիաներ՝ ընդդեմ կորոնավիրուսային սահմանափակումների: Ակցիաները նախաձեռնել են կանադացի վարորդները։ Վարչապետ Ջասթին Թրյուդոն այս իրադարձությունների ֆոնին անվտանգության նկատառումներից ելնելով փոխել է բնակության վայրը՝ լքելով Օտտավան։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը