Աշխարհ

07.02.2022 18:41


Երրորդ սերնդի iPhone SE սմարթֆոնի շնորհանդեսը կկայանա մարտի 8-ին

Երրորդ սերնդի iPhone SE սմարթֆոնի շնորհանդեսը կկայանա մարտի 8-ին

Apple ընկերությունը մտադիր է ներկայացնել նոր պրոդուկտներ մարտի առաջին տասնօրյակում: Այդ մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով լավատեղյակ անձանցից ստացած տեղեկատվությունը, գրում է 3dnews.ru-ը՝ հղում անելով Bloomberg-ին:

Շնորհանդեսը տեղի կունենա մարտի 8-ին կամ մարտի առաջին օրերին: Նորույթներից մեկը կլինի երրորդ սերնդի iPhone SE սմարթֆոնը, որն արդեն զանգվածաբար արտադրվում է՝ շշուկների համաձայն: Սարքը կժառանգի 2020 թվականի մոդելի դիզայնը, սակայն միևնույն ժամանակ կստանա բարելավված տեխնիկական մաս՝ A15 Bionic պրոցեսոր, 5G ցանցում աշխատելու մոդեմ, կատարելագործված տեղախցիկ:

Բացի այդ, մարտին կայանալիք միջոցառմանն ակնկալվում է iPad Air թարմացված համակարգչի ներկայացում, որը նույնպես կստանա 5G աջակցություն: Մարտի առաջին կեսին կկայանա նաև iOS 15.4 օպերացիոն համակարգի ներկայացումը: Այն կստանա կատարելագործված Face ID գործառույթը, որը թույլ է տալիս նույնականացնել օգտատերերին դեմքի միջոցով անգամ դիմակ կրելիս:

Հունիսին Apple-ը կանցկացնի ավանդական համաժողով Worldwide Developers Conference (WWDC 2022) ծրագրավորողների համար, որը նվիրված կլինի ծրագրային նոր պրոդուկտներին: Իսկ ընթացիկ տարվա աշնանն ընկերությունը մտադիր է իրականացնել իր պատմության մեջ խոշորագույն շնորհանդեսը:

Այս խորագրի վերջին նյութերը