Աշխարհ

07.02.2022 10:37


Թուրքիայի պաշտպանության նախարարը վարակվել է կորոնավիրուսով

Թուրքիայի պաշտպանության նախարարը վարակվել է կորոնավիրուսով

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ կորոնավիրուսով է վարակվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«COVID-19-ի իմ թեստի արդյունքը դրական էր: Բարեբախտաբար, ես լավ ինքնազգացողություն ունեմ, և մենք շարունակում ենք մեր աշխատանքը՝ ձեռնարկելով նախազգուշական անհրաժեշտ միջոցները»,-Star թերթը մեջբերում է Աքարի խոսքերը:

Աքարն ուղեկցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Ուկրաինա կատարած այցի ժամանակ, որից հետո վերջինս վարակվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը