Լրահոս

07.02.2022 10:00


Տավուշի մարզում 32-ամյա վարորդը իր ծննդյան օրը BMW-ով մոտ 30 մետր բախվել է երկաթե արգելապատնեշներին, նրա մասնատված դին մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Տավուշի մարզում 32-ամյա վարորդը իր ծննդյան օրը BMW-ով մոտ 30 մետր բախվել է երկաթե արգելապատնեշներին, նրա մասնատված դին մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Այսօր՝ փետրվարի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 01։10-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Գանձաքար ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մ․բախվել ճամփեզրի երկաթե արգելապատնեշներին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Օպերատիվորեն ժամանած «Իջևան» բժշկական կենտրոն բժիշկների հերթապահ խումբն արձանագրել են նրա մահը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։

Տեղում պարզվել է, որ վարորդը Իջևան քաղաքի բնակիչ 32 ամյա Ալբերտ Առաքելյան էր, նրա մասնատված դին ավտեմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ Իջևանի թիվ 62 ՀՓՋ-ի հրշեջ փրկարարները։

Այս խորագրի վերջին նյութերը