Աշխարհ

06.02.2022 19:59


Թուրքիայում գիշերվանից ձերբակալություններ են

Թուրքիայում գիշերվանից ձերբակալություններ են

Թուրքիայում գիշերվանից ձերբակալություններ են։ Ձերբակալում են ոչ ավել , ոչ պակաս Էրդողանի և նրա կնոջ թագավարակի օմիկրոն շտամով վարակված լինելու մասին սոցցանցերում տարբեր, այսպես ասած, վիրավորական գրառումներ կատարողներին։

Էրդողանին և նրա կնոջը վիրավորող գրառումներ կատարողներին բերման են ենթրակում և դատախազությունը կալանավորելու միջնորդություններով մտնում է դատարան։ Էրդողանին և նրա կնոջը վիրավորող գրառումները, քոմենթները հայտնաբերելու համար Ստամբուլի դատախազության հետաքննության բյուրոն բաժին է բացել, որտեղ զբաղվում են նմանատիպ գրառումների հայտնաբերմամբ։ Այս պահին Էրդողանի թագավարակի հետ կապված վիրավորական գրառումների պատճառով բերման ենթարկվածների թիվն անցնում է հարյուրը։

Ակնհայտ է, որ Թուրքիայում իշխանական վերնախավում ինչ-որ անհանգստություն կա Էրդողանի հիվանդության հետ կապված։ Երեկ երեկոյից լուրեր պտտվեցին , որ վատացել է Էրդողանի և կնոջ վիճակը։ Թվում էր թե, որ սրան պետական մակարդակով չպետք է ուշադրություն դարձնեին, քանի որ խոսակցությունների մակարդակում էր։ Բայց քիչ առաջ Էրդողանի թվիթերյան միկրոբլոգում Էրդողանի անունից գրառում է տարածվել․ «Այսօր առավոտյան մեր բժիշկը ստուգումներ անցկացրեց։ Բարեբախտաբար, ոչ մի բացասական վիճակ , այսօր էլ է թեթև հիվանդությունը ։ Ես և տիկին Էմինեին տնից ենք աշխատում»։

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը