Քաղաքական

06.02.2022 19:42


Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն, Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներն իբր կրակ են բացել ադրբեջանական Ղափանլու բնակավայրի ուղղությամբ, կեղծ են և ոչ մի առնչություն չունեն իրականության հետ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։

«Իրականում, նշված հատվածում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Արցախի պաշտպանական գերատեսչությունը ևս մեկ անգամ փաստել է իր հավատարմությունը հրադադարի պահպանման շուրջ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին և կոչ արել Ադրբեջանին ձեռնպահ մնալ նման տեղեկատվական խարդավանքներից:

Այս խորագրի վերջին նյութերը