Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահ աշխատող Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց։ Ավելի ճիշտ՝ ճողոպրեց Հայաստանից։ Խասիաթի համաձայն։
Խորհրդարանական ընդդիմությունը որոշեց ՀՀ նախագահի պաշտոնում չառաջադրել թեկնածու։ Իշխանությունները, նրանց հաճախորդները, ընդդիմության ընդդիմություն աշխատողները նյարդայնացել են ընդդիմության այդ որոշումից, քանզի իրենց պետք էր ձևական մրցակցություն ապահովելը, որ հետո քարեր նետեին ընդդիմության ուղղությամբ։ Դա չստացվեց, և որոշակի տեղերից ոռնոցներ են լսվում՝ մատնելով պատվիրատուների հոգեվիճակը։
Կան, սակայն, մանրամասներին չտիրապետող նեյտրալ և իրական ընդդիմադիր հանրային շրջանակներ, որոնց մոտ կարող են հարցեր առաջանալ, թե ինչու ընդդիմությունը թեկնածու չառաջադրեց։ Այդ մարդկանց համար արժե որոշակի պարզաբանումներ ներկայացնել։
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ճիշտ որոշում են կայացրել, քանզի ՀՀ սահմանադրության համաձայն՝ նախագահը ոչ թե ընտրվում է ժողովրդի կողմից, այլ նշանակվում ԱԺ–ի մեծամասնության որոշմամբ։
Սահմանադրությունն այնպես է գրված, որ ՀՀ նախագահը պետք է վարչապետին ու խորհրդարանական մեծամասնությանը կից մեխի գլուխ աշխատի։
Մայր օրենքի 125–րդ հոդվածի 4–րդ կետի համաձայն՝ Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը, այսինքն՝ 81 պատգամավորի քվե (ո՛չ ՔՊ–ն, ո՛չ «Հայաստանն» ու «Պատիվ ունեմ»–ը չունեն այդքան պատգամավոր):
Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5–ը (Նիկոլն ԱԺ–ում այդքան ուսապարկ ունի):
Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:
Պարզ է, որ Նիկոլ Փաշինյաանի առաջադրած թեկնածուն, տվյալ դեպքում՝ մեխիգլխացու Վահագն Խաչատրյան/Խաչատուրյանը չի անցնի 1–ին փուլով, բայց ի վերջո կնշանակվի, քանզի խորհրդարանի ուսապարկային մեծամասնությունը կդակի Նիկոլի առաջադրած թեկնածուին։ Այս պայմաններում ընդդիմության կողմից նախագահի թեկնածու առաջադրելը կնշանակեր մտնել նախապես հայտնի՝ պարտության ելքով գործընթացի մեջ։ Այլ կերպ ասած՝ Նիկոլի համար մրցակցային ընտրություններ ապահովելը կդառնար քաղաքական կոպիտ սխալ, ինչը չարեց ընդդիմությունը և ինչը խափանեց նիկոլական ծրագիրը։ Բացի այդ՝ ոչ մի լուրջ թեկնածու չէր համաձայնի մտնել մի խաղի մեջ, որի արդյունքը նախապես հայտնի է։ Դա ծաղրածույություն կլիներ։
Ընդդիմության կողմից թեկնածու առաջադրելն իմաստ կունենար, եթե զուգահեռաբար ունենայինք հանրահավաքային ու զանգվածային գործընթացներ կամ դրա նախնական պատկեր, որոնք այս պահին չկան։ Եթե պետք է քննադատել ընդդիմությանը, ապա պետք է քննադատել հանրային դիմադրության կազմակերպման հարցում դեռևս պասիվ վիճակի, այլ ոչ թե նախագահի «գալոչկայական» և ինքնանպատակ թեկնածու չառաջադրելու համար։
Հանրային դժգոհությունն իշխանություններից բազմակողմանի է։ Իշխանափոխության համար կա պարարտ հող, և ընդդիմությունն այս հարցում թերանում է, Այ սրա համար արժե քննադատել ընդդիմությանը, ոչ թե ձևական միջոցառումների չմասնակցելու համար։
ՀՀ նախագահի «ընտրության» կեղծ օրակարգը

Կորյուն Մանուկյան