Լրահոս

05.02.2022 15:09


Արագածոտնի մարզում ԶԻԼ-130-ը բախվել է բետոնե պաշտպանիչ արգելապատնեշներին ու կողաշրջվել, վարորդի դին հայտնաբերվել է դրսում

Արագածոտնի մարզում ԶԻԼ-130-ը բախվել է բետոնե պաշտպանիչ արգելապատնեշներին ու կողաշրջվել, վարորդի դին հայտնաբերվել է դրսում

Այսօր՝ փետրվարի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում ԶԻԼ-130 մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված բետոնե մի քանի արգելապատնեշների և կողաշրջված վիճակում մասամբ հայտնվել ձորի եզրին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս։

Օպերատիվորեն ժամանել են աիրտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է Շիրակի մարզի բնակիչ՝ 43-ամյա Էդգար Վարդանյանի անվամբ անձնագիր և վարորդական իրավունքի վկայական։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյո՞ք նա է եղել վարորդը։

Այս խորագրի վերջին նյութերը