Աշխարհ

05.02.2022 12:29


Վրաստանում կորոնավիրուսի 23 134 նոր դեպք կա

Վրաստանում կորոնավիրուսի 23 134 նոր դեպք կա

Փետրվարի 5-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 23 134 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 17 594 մարդ, մահացել է 33 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 295 505, այստեղից ապաքինվել է 1 071 560 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 15 174:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 76 205 փորձարկում, այդ թվում 48 711-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 27 494-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 30.36% է, վերջին 14 օրվանը՝ 26.16%, վերջին 7 օրվանը՝ 29.28%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 747 141 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 4 224 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 51 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5 840 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 954 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը