Լրահոս

05.02.2022 11:40


Դավիթ Բեկի փողոցում բախվել են Infiniti-ն և կանչով հրդեհի վայր մեկնող հրշեջ ավտոմեքենան. կա վիրավոր

Դավիթ Բեկի փողոցում բախվել են Infiniti-ն և կանչով հրդեհի վայր մեկնող հրշեջ ավտոմեքենան. կա վիրավոր

Այսօր՝ փետրվարի 4-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթ Բեկի փողոցի թիվ 134/4 հասցեում ավտոմեքենա է այրվում:

Ինչպես դեպքի վարից հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական թիվ 9, թիվ 3 ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:

Հրշեջները մարել են կրակը, սակայն ավտովերանորոգման կետում գտնվող Opel մակնիշի ավտմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի՝ ներսի ողջ գույքով, մասամբ վնասվել է նաև կայանված Range Rover մակնիշի ավտոմեքենան:

Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը, հրդեհի վայրից 2 քաղաքացի հոսպիտալացվել է հիվանդանոց:

Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը