Էվերեստի սառցադաշտերի հալվելն արագացել է գլոբալ տաքացման պատճառով
Կլիմայի փոփոխությունն Էվերեստի սառցադաշտերի հալման ինտենսիվության աճի պատճառ է դարձել, հայտնում է monavista.ru կայքը։
Գիտնականներն ուշադրություն են հրավիրել Հարավային Կոլի սառցադաշտի հալման հետ կապված տագնապալի իրավիճակի վրա, որը գտնվում է լեռան ամենագագաթին։
Հարավային թամբ սառցադաշտի վրա օդերևութաբանական կայան էր տեղակայվել, բացի այդ գիտնականները տասը մետրանոց սառցե միջուկ էին դուրս հանել՝ սառցե կառուցվածքի երկարաժամկետ փոփոխություններն ուսումնասիրելու համար: Ինչպես և սպասվում էր, վերջին երկու տասնամյակի ընթացքում սառցադաշտը մեծապես տուժել է մարդածին ազդեցության պատճառով:
«Անցյալ դարի իննսունականների կեսերից ի վեր սառցադաշտը բարակել է ավելի քան հիսուն մետրով: Վերլուծությունը ցույց է տվել, որ սառցադաշտը տասն անգամ ավելի արագ է հալվում, քան ձևավորում է նոր սառույցը։ Վերջին մի քանի տասնամյակի ընթացքում Հարավային թամբն այնքան սառույց է կորցրել, որքան կարող էր կուտակվել միայն 4000 թվականին: Իրավիճակն ամենալուրջ մտահոգություններն է առաջացնում»,-նշել են հետազոտողները։
Էվերեստի վրա սառցադաշտի արագ հալման հիմնական պատճառը տաք օդային զանգվածների ազդեցությունն է, սակայն կան նաև այլ գործոններ, որոնք կապված են գլոբալ տաքացման հետ: Էվերեստի հենց գագաթին սառցադաշտի հալվելը զգալիորեն կբարդացնի մոլորակի ամենաբարձր լեռը բարձրանալը, ասում են փորձագետները՝ հավելելով, որ գագաթի տարածքում սառույցի կորստի պատճառով սկսել են տարիներ առաջ զոհված բազմաթիվ ալպինիստների դիեր հայտնաբերվել:

Աղբյուրը՝ news.am