Ծաղկաձորի ռեստորաններից մեկի մոտ 28-ամյա վարորդը՝ ոչ սթափ, BMW-ով կողաշրջվել ու հայտնվել է սելավատարում
Այսօր՝ փետրվարի 5-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 28-ամյա Ռաֆիկ Նուբարյանըիր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Ծաղկաձոր քաղաքի Սարալանջի փողոցում՝ «Աղ ու հաց» ռեստորանային համալիրի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել սելավատարում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև վիրավորին մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային, որից հետո դարձի են բերել ավտոմեքենան։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է ոչ սթափ (խմած)։
Ծաղկաձորի ռեստորաններից մեկի մոտ 28-ամյա վարորդը՝ ոչ սթափ, BMW-ով կողաշրջվել ու հայտնվել է սելավատարում
Այսօր՝ փետրվարի 5-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 28-ամյա Ռաֆիկ Նուբարյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Ծաղկաձոր քաղաքի Սարալանջի փողոցում՝ «Աղ ու հաց» ռեստորանային համալիրի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել սելավատարում։