ՀՀ-ում գործող 108 դպրոց դիմել է ԿԳՄՍՆ-ին․ քանիսը՞ կանցնի հեռավար ուսուցման
ՀՀ-ում գործող 108 դպրոց կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխարգելելու նպատակով դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ դասընթացներն ամբողջությամբ կամ մասնակի հեռավար կազմակերպելու համար։
Spuntik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունից։
«Ամբողջությամբ հեռավար դասընթացների կանցնի ՀՀ-ում գործող 48 դպրոց։ Մնացածը ուսուցումը հեռավար կիրականացնեն մասնակի ձևով, այսինքն՝ ոչ բոլոր դասարանները հեռավար դասընթաց կունենան։ Դպրոցները դիմել են տարբեր ժամկետներով դասընթացները հեռավար անցկացնելու համար: Կան դպրոցներ, որ դիմել են երկու շաբաթվա, կան դպրոցներ՝ մեկ շաբաթվա կամ մի քանի օրվա համար»,-նշեցին նախարարությունից:
Գերատեսչությունից նաև ընդգծեցին, որ հեռավար դասընթացի համար ամենաշատ դիմած դպրոցները եղել են Երևանից, սակայն կան դպրոցներ նաև մյուս մարզերից՝ Վայոց ձոր, Արմավիր Շիրակ, Տավուշ և այլն։
Նշենք, որ դպրոցներն ամբողջությամբ հեռավար ուսուցման անցնում են, եթե աշխատակազմի ու աշակերտների 10 տոկոսի մոտ հաստատվել է կորոնավիրուս:
Հիշեցնենք` վերջին շրջանում կորոնավիրուսով հիվանդացության ցուցանիշները կրկին աճում են։ Փետրվարի 4-ի տվյալներով 1 օրում կորոնավիրուսով վարակվելու 4192 նոր դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսի պատճառով մեկ օրում մահացել է 10 մարդ։