Աշխարհ

04.02.2022 21:15


Netlix-ը ներկայացրել է 2022-ի պրեմիերաների ցանկը

Netlix-ը ներկայացրել է 2022-ի պրեմիերաների ցանկը

Netlix սթրիմինգային ծառայությունը ներկայացրել է 2022թ․-ի պրեմիերաները։ Նոր նախագծերը կթողարկվեն յուրաքանչյուր շաբաթ, հայտնում է Deadline-ը։

Նոր նախագծերի շարքում են Էնթոնի և Ջո Ռուսոների «Մոխրագույն մարդ» մարտաֆիլմը, Շոն Լևիի «Մեր անունն Ադամ է» կինոժապավենը, Գիլյերմո դել Տորոյի «Պինոկիո» անիմացիոն ֆիլմը, Ռայան Ջոնսոնի «Հանել դանակները» ֆիլմ սիքվելը և Դևա Պատելի «Մարդ-կապիկ» ժապավենը։

Բացի այդ՝ Netflix-ը հայտարարել է Ջոն Հիլի և Էդի Մերֆիի («You People»), ինչպես նաև Քևին Հարթի և Մարկ Ուոլբերգի («Me Time») մասնակցությամբ կատակերգական նախագծերի, ինչպես նաև Ջեյսոն Մամոայի մասնակցությամբ «The Sea Beast, Slumberland» անիմացիոն ֆիլմի և Ադամ Սթենդլերի մասնակցությամբ երկու նախագծերի («Hustle», «Spaceman») թողարկման մասին։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը