Արցախում կորոնավիրուսի 52 նոր դեպք է գրանցվել. 4 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է
Արցախի Հանրապետությունում փետրվարի 3-ին կատարվել 167 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 52 նոր դեպք է գրանցվել:
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 19 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 13-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2525 քաղաքացու հետազոտություն, որից 347-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։