Մեկնաբանություն

04.02.2022 12:45


Նիկոլի ու Ալիևի պասերով խաղը

Նիկոլի ու Ալիևի պասերով խաղը

Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևի համար գտածո է։

Նիկոլի վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը հնարավորություն տվեց Ալիևին պատերազմ սկսել։

Նիկոլի վարած պատերազմը հնարավորություն տվեց Ալիևին հաղթել մեզ։

Նիկոլի բերած պարտությունն ու պատերազմը ոչ միայն Ադրբեջանին նվիրեց Շուշին ու Հադրութը, այլ նաև Ալիևին նվիրեց իշխանություն, քանզի այն պատերազմից առաջ ահագին թուլացած էր ներկլանային պայքարի ու հանրային դժգոհության արդյունքում։ Դա է պատճառը, որ Ալիևը հա՛մ հրապարակավ նվաստացնում է Նիկոլին, հա՛մ հրապարակավ պաշտպանում նրան։ Ի դեպ, Նիկոլին պաշտպանելու հարցում Ալիևի հետ է նաև Էրդողանը։

Ինչ մնում է Նիկոլին պաշտպանելու տեխնոլոգիային, ապա Ալիևը գործում է շատ «քյարթու» տարբերակով՝ թերևս ոգևորվելով 2021–ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներից։

Ալիևը սպառնում է հայ ժողովրդին, որ եթե Նիկոլին հեռացնեն ու որոշեն կզած դիրքից ուղղվել, ապա ինքը պատերազմ կսկսի Հայաստանի դեմ։ Ամբողջ խնդիրն այն է, որ Ադրբեջանը նույնիսկ Հայաստանի կզած վիճակից չի հանգստանում ու շարունակում է կրակել, սպանել, գերեվարել, ինչը բնական է։ Քանզի խաղաղությունը մուրալով չի լինում, այլ արժանապատիվ կեցվածքով։ Խաղաղությունը ոչ թե չընդհատվող զիջումներով է լինում, այլ սեփական ազգային–պետական շահի պաշտպանությամբ։

Նիկոլի իշխանությունը Հայաստանում Ադրբեջանին ու Թուրքիային 100 տոկոսով ձեռնտու է։ Դրա համար էլ պասերով խաղում են հետը։

Դե իսկ Ալիևի համար Նիկոլը քաղաքական ցուցանմուշ է։ Ալիևն իր ժողովրդին ցույց է տալիս Նիկոլին ու ասում, թե տեսեք ինչ է լինում, երբ փողոցից գալիս են իշխանության։ Նիկոլն Ալիևի քայլող քարոզիչն է։ Ալիևը կարող է հանգիստ լինել իր իշխանության համար, քանի դեռ Նիկոլն է Հայաստանում իշխանության։ Այս ադրբեջանամետ պատկերը փոխելու առաջին նախապայմանը, բնականաբար, Նիկոլին հեռացնելն է։ Հայաստանին կզած ու թշնամու կողմից ամեն օր նվաստացվող, օգտագործվող ղեկավար պետք չէ։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը