Բելգիայի պետական ծառայողները աշխատանքից «անջատվելու» օրինական իրավունք են ստացել
Բելգիայի պետական ծառայողները ոչ աշխատանքային ժամերին այլևս կարող են չպատասխանել էլեկտրոնային նամակներին կամ հեռախոսազանգերին այն բանից հետո, երբ երկիրը աշխատողներին «անջատվելու» իրավունք է առաջարկել, գրում է The Guardian:
Օրենքը, որն ուժի մեջ է մտել երեքշաբթի, նշանակում է, որ 65 000 դաշնային պաշտոնյաներ կարող են անհասանելի լինել սովորական աշխատանքային օրվա ավարտին, եթե չկան «բացառիկ» պատճառներ: Կան նաև այս իրավունքը մասնավոր հատվածի աշխատողների վրա տարածելու կառավարական ծրագրեր՝ չնայած որոշ բիզնես խմբերի դիմակայությանը:
Բելգիայի պետական կառավարման նախարար Պետրա Դե Սուտերը ասել է, որ օրենքը անհրաժեշտ է այն մարդկանց մշակույթի դեմ պայքարելու համար, ովքեր կարծում են, որ իրենք միշտ պետք է հասանելի լինեն:
Ասում են, թե այս ընկալումը սրվում է Covid-ի համավարակի ժամանակ տնից աշխատելու անհրաժեշտության պատճառով, ինչը, հավանաբար, կհանգեցնի մարդկանց սովորությունների անդառնալի փոփոխությունների:
Հեռավար աշխատանքի մասին վերջին հարցման ժամանակ հինգ բելգիացիներից չորսը (84%), որոնց 40%-ը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել, ասել են, որ համավարակից հետո կցանկանային շարունակել շաբաթական երկու կամ ավելի օր տնից աշխատել:
Առանց «անջատվելու» իրավունքի աշխատելու դեպքում, ըստ Դե Սութերի, «արդյունքը կլինի սթրեսը և հյուծվելը, և դա այսօրվա իրական հիվանդությունն է»:
Դաշնային կառավարությունը ուսումնասիրում է նաև քառօրյա՝ 38-40 ժամ աշխատանքային շաբաթվա առաջարկը՝ հաստիքային աշխատողների համար, ինչը նշանակում է ավելի երկար աշխատանքային օր, բայց երեք հանգստյան օր:

Աղբյուրը՝ news.am