Քաղաքական

04.02.2022 09:30


Կիմ Չեն Փաշինյան․ «Հրապարակ»

Կիմ Չեն Փաշինյան․ «Հրապարակ»

«Երկու` առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող իրադարձություն պետք է ուշադրության արժանանա, դառնա հանրային քննարկման առարկա: Մեկը դատական համակարգի ընդվզումն է` դատավորների դեմ ահագնացող ճնշումների կապակցությամբ: Հասարակության առողջ հատվածն այսօր շունչը պահած հետեւում է, թե ինչպես են հատուկենտ դատավորներ թոթափում վախը իշխանությունից, ինչպես են ինքնակազմակերպվում, միավորվում եւ գնահատականներ տալիս դատական համակարգի նկատմամբ ոտնձգություններին: Դատական առողջ կորիզ է ձեւավորվում, որը պատրաստ է պաշտպանել մեկ ուրիշ դատավորի, ով հայտնվել է իշխանությունների թիրախում: Դատավորները սկսել են խոսել անգամ այն դեպքերում, երբ կոնկրետ իրենց նկատմամբ չեն այդ ճնշումները, եւ իրենք կարող են լռել ու կողքից դիտել, թե ինչպես են հոշոտում վարչախմբի հրահանգը չկատարող իրենց գործընկերոջը: Սա հուսադրող ընթացք է: Միայն հանրային տարբեր խմբերի ու միավորների ընդվզման արդյունքում է հնարավոր կանխել իշխանական «բեսպրեդելը»:

Երեկ իրենց արժանապատիվ խոսքն ասացին նաեւ վարչական դատարանի դատավորները` արդարադատության նախարարին հիշեցնելով, որ կա օրենք եւ իրավունք, եւ իրենք թույլ չեն տալու խախտել այն: Բարձրագույն դատական խորհրդին էլ ասացին` թույլ չենք տալու, որ այս կառույցն այնքան դեգրադացնեք, որ դառնա կառավարությանը կից հիմնարկ, որը բացառապես Նիկոլ Փաշինյանի հրահանգներն է կատարում: Երկրորդ իրադարձությունը, որի վրա արժե կենտրոնանալ, առաջին դատավճիռն էր, որը կայացվել է Նիկոլ Փաշինյանին վիրավորած անձի նկատմամբ: Ընդ որում, վիրավորանքը ոչ թե հրապարակային է եղել, այլ հեռախոսով` 1-02 համարին զանգած անձը մի քանի սուր խոսք է ասել Փաշինյանի ու ապագա նախագահի հասցեին, ինչի համար տուգանվել է 500 հազար դրամով»,-գրում է թերթը։

Այս խորագրի վերջին նյութերը