Թուրքական բայրաքթարները, փափուկ ուժն ու մահվան ծաղիկները
44–օրյա պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր Թուրքիային՝ հայտարարելով, որ այն նույն բարբարոսն է, ինչ 1915–ի ցեղասպանության ժամանակ, որ այդ երկիրը վարձկան ահաբեկիչներ է նետում մարտի դաշտ և այլն։
44 օր հայ զինվորը գտնվում էր թուրքական բայրաքթարների տակ, թեև Նիկոլն ու իր դրածո Արայիկ Հարությունյանը հայտարարում էին,, որ օդը «փակ» է և հակաօդային միջոցներն առկա են։
44–օրյա պատերազմի արդյունքում մենք կորցրեցինք Արցախի պետականությունը, տարածքների 2/3–ը, տվեցինք հազարավոր զոհեր, ունեցանք 10 հազարից ավելի վիրավորներ, ունենք գերիներ, որոնք տանջվում են Ադրբեջանի բանտերում։
Ուշագրավն այն է, որ Թուրքիային ցեղասպան պետություն հռչակած Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո նույն Թուրքիային ներկայացնում է որպես ՀՀ–ի ու հայ ժողովրդի փրկօղակ, թե բա հեսա սահմանները կբացվեն ու մենք կծաղկենք։ Սրանց ասելով ստացվում է, որ Արցախն ու հազարավոր զոհերն էին խանգարում, որ Թուրքիայի հետ քիրվայություն անեինք ու լավ ապրենք։
Նիկոլ Փաշինյանը դարձել է Թուրքիայի ու Ադրբեջանի քարոզիչն ու փաստաբանը։ Նա Հայաստանի ու Արցախի դեմ օգտագործվող քաղաքական բայրաքթար է։
Նիկոլը բավարարել ու բավարարում է Թուրքիայի բոլոր նախապայմանները։ Ու որպեսզի իր արածը դավաճանություն չընկալվի, լծվել է Թուրքիայի փիառն անելու գործին։ Թուրքիան ներկայացվում է որպես քաղաքակիրթ ու ՀՀ–ի լավն ուզող։
Նիկոլը Թուրքիայից ակնկալում է իշխանական աթոռի պաշտպանություն՝ իր վարքագծով ցույց տալով, որ Էրդողանն ու Ալիևը Հայաստանում այլևս երկրորդ Նիկոլ Փաշինյան չեն գտնի, ով իրենց շահերն առաջ կտանի։ Բաքվում ու Անկարայում էլ են այդ կարծիքի։ Դա էր պատճառը, որ հետպատերազմական փուլում և խորհրդարանական արտահերթ ընտրություններում Թուրքիան բացահայտորեն պաշտպանեց Նիկոլ Փաշինյանին։ Նույնն անում է Ադրբեջանը․ Ալիևը գրեթե ամեն օր հայտարարում է, որ եթե հայերը Նիկոլին հեռացնեն, ապա Ադրբեջանը պատերազմ կսկսի։
Թուրքադրբեջանանիկոլական գործարքի առարկան Հայաստանն է։ Նիկոլն առաջնորդվում է «Կա՛մ ես կլինեմ իշխանություն Հայաստանում, կա՛մ Հայաստանը չի լինի» կարգախոսով՝ դրանով իսկ 100 տոկոսով դառնալով թուրքական գործիք։ Նիկոլը գիտի, որ դատվելու է։ Դրա համար էլ իշխանություն է ուզում պահել, իսկ եթե դա չստացվի, ապա ըստ Նիկոլի՝ ավելի լավ է Հայաստանը դառնա թուրքահպատակ, որտեղ ինքն արդեն պաշտպանված կլինի։
Դե իսկ Էրդողանն ու Ալիևը դերաբաշխում են իրականացնում։ Ալիևը չար ոստիկանի դեր է կատարում՝ սպառնալով հայերին, իսկ Թուրքիան սկսել է «փափուկ ուժ» կիրառել։ Օրինակ՝ ցույց է տրվում, թե ինչպես են Ստամբուլի օդանավակայանում ծաղիկներով (Եռաբլուրում ծաղիկները դեռ թարմ են) ու քաղձրավենիքով դիմավորում Թուրքիա ժամանած հայ ուղևորներին։ Ըստ այդմ՝ Նիկոլն ու Էրդողանն իրենց պահում են արևելյան բազառներում վխտացող քցողների պես։ Նրանք փորձում են կուտ տալ իրենց հավատացողներին, որ հետո «քյանդրեն» ու թողնեն «բորդուրին»։
Թուրքիան ուզում է «պուպուշ» դեմքով ներկայանալ, որպեսզի Նիկոլի թուրքամետ անելիքը Հայաստանում հեշտանա։ Իսկ անելիքը Հայաստանի ոչնչացումն է, ինչի մասին ի լուր աշխարհի հայտարարել են Թուրքիան ու Ադրբեջանը՝ Շուշիում կնքած հռչակագրով։

Կորյուն Մանուկյան