Տնտեսական

03.02.2022 16:31


Ամերիաբանկը երկարաձգում է «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթի ժամկետը. 3 միլիոն ՀՀ դրամ շահելու հնարավորություն՝ մինչև մարտի 15-ը (տեսանյութ)

Ամերիաբանկը երկարաձգում է «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթի ժամկետը. 3 միլիոն ՀՀ դրամ շահելու հնարավորություն՝ մինչև մարտի 15-ը (տեսանյութ)

Ամերիաբանկը, ընդառաջ գնալով բազմաթիվ ուսանողների առաջարկներին, երկարաձգում է «Դարձի՜ր փոփոխությունը» ուսանողական մրցույթի ժամկետը: Բոլոր այն ուսանողները, որոնք ծանրաբեռնված քննաշրջանի պատճառով չեն հասցրել ներկայացնել իրենց գաղափարներն ու դառնալ մրցույթի մասնակիցը, հնարավորություն ունեն դա անելու մինչև մարտի 15-ը:

Մրցույթի կանոնների համաձայն՝ ուսանողները պետք է ներկայացնեն փոփոխություն կատարելուն, կյանքի բարելավմանը և նորարար լուծումներին ուղղված նախագծեր, որոնցից լավագույնները կստանան ֆինանսավորում Ամերիաբանկի կողմից: «Դարձիˊր փոփոխությունը» մրցույթի մասնակցությունն անվճար է։

Մրցույթն ունենալու է տարբեր ոլորտների ներկայացուցիչներից կազմված մինչև 10 հոգուց բաղկացած պրոֆեսիոնալ ժյուրի: Մրցութային հանձնաժողովի առավելագույն ձայներ ստացած լավագույն նախագիծը կարժանանա 3 մլն ՀՀ դրամ մրցանակի, իսկ լավագույն 5-յակում հայտնված բոլոր նախագծերի մասնակից խմբերը կստանան խրախուսական պարգևավճար` 100.000 ՀՀ դրամ: Նախապատվությունը տրվելու է նորարարական և արդյունավետ լուծումներ ներառող նախագծերին:

Մրցույթին մասնակցել ցանկացող 4-6 հոգուց բաղկացած ուսանողների խումբը պետք է մինչև 2022թ. մարտի 15-ը ներկայացնի իր նախագիծը` լրացնելով հետևյալ օնլայն հայտը` https://bit.ly/3xJQpTt:

Մինչ այժմ ներկայացված և նոր ներկայացվող բոլոր առաջարկները կամփոփվեն մրցույթի առաջին փուլից` մարտի 15-ից հետո:

«Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական գաղափարների մրցույթի կանոններին և պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ` https://bit.ly/3d3Regq:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Այս խորագրի վերջին նյութերը