Աշխարհ

03.02.2022 16:50


Վրաստանի սահմանը հատելիս պարտադիր դարձավ PCR թեստ ներկայացնելը, ինչպես Վրաստանի այնպես էլ այլ երկրի քաղաքացիների համար։

Վրաստանի սահմանը հատելիս պարտադիր դարձավ PCR թեստ ներկայացնելը, ինչպես Վրաստանի այնպես էլ այլ երկրի քաղաքացիների համար։

Կորոնավարակի սկսվելուն պես Վրաստանի սահմանը հատելիս պարտադիր դարձավ PCR թեստ ներկայացնելը, ինչպես Վրաստանի այնպես էլ այլ երկրի քաղաքացիների համար։

Այսպիսով, ո՞ր երկրի քաղաքացիները պետք է ներկայացնեն թեստ Վրաստանի ցամաքային սահամնները հատելիս։

Եթե Վրաստանի քաղաքացին պատվաստվել է Վրաստանում, ապա երկիր մուտք գործելիս պետք է ներկայացնի միայն պատվաստումը հաստատող փաստաթուղթ, PCR թեստի բացասական արդյունք ներկայացնելու անհրաժեշտություն չկա։

Եթե Վրաստանի քաղաքացին պատվաստվել է այլ երկրում, ապա երկիր մուտք գործելիս սահմանին պետք է ներկայացնի PCR թեստի բացասական պատասխան։

Եթե երկրի մուտք գործող անձը երկքաղաքացի է, ունի՝ և Վրաստանի, և այլ երկրի քաղաքացիություն, այլ երկրում պատվաստվելիս չի ներկայացրել վրացական անձնագիրը, բայց Վրաստան է մուտք գործում վրացական անձնագրով, ապա պարտադիր պետք է PCR թեստ ներկայացնի, քանի որ այլ երկրում պատվաստվելու փաստը Վրաստանի սահմանին տեսանելի չէ։

Եթե այլ երկրի քաղաքացին պատվաստված է երկու դեղաչափով, ապա Վրաստան մուտք գործելիս պետք է ներկայացնի PCR թեստի բացասական պատասխան, թեստ ներկայացնելու անհրաժեշտություն չկա:

Իսկ, եթե այլ երկրի քաղաքացին մուտք է գործում Վրաստան և պատվաստված չէ, ապա սահմանին պարտադիր պետք է ներկայացնի PCR թեստ, ինչպես նաև 72 ժամվա ընթացքում ևս մեկ թեստ պետք է հանձնի Վրաստանի տարածքում։

Պատվաստված քաղաքացին օդային ճանապարհով արտասահմանից Վրաստան մուտք գործելիս՝

Այլ երկրի քաղաքացին Վրաստան մուտք գործելիս, եթե պատվաստված է ցանկացած պատվաստանյութի երկու դեղաչափով և Johnson&Johnson-ի մեկ դեղաչափով, վերջին 100 օրվա ընթացքում կորոնավարակով հիվանդացած լինելու (PCR թեստի դրական պատասխանով) և ԱՀԿ-ի կողմից արտակարգ իրավիճակային պայմանում թույլտվություն ստացած ցանկացած պատվաստանյութով պատվաստվելը հաստատող փաստաթուղթ է ներկայացնում (վարակման և պատվաստումների հաջորդականությունը նշանակություն չունի, պատվաստումից առնվազն 14 օր պետք է անցած լինի), ապա PCR թեստ հանձնելու կարիք չկա, ինչպես նաև նախապես գրանցում չի պահանջում:

Յուրաքանչյուր երկրի քաղաքացի Վրաստան մուտք գործելիս, եթե պատվաստված չէ, անպայման պետք է ներկայացնի PCR թեստ, ևս մեկ PCR թեստ պետք է հանձնի Վրաստան մուտք գործելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, իսկ Վրաստանի քաղաքացիները կարող են օգտվել ինքնամեկուսացման իրավունիքց և թեստ չհանձնել։

Մինչև 10 տարեկան երեխաները (անկախ քաղաքացիությունից) ազատվում են Վրաստան այցի ընթացքում PCR թեստ ներկայացնելու պարտավորությունից։

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը