Աշխարհ

03.02.2022 17:45


Չինական ընկերություններից մեկը տարվա լավագույն աշխատակից է ընտրել արհեստական բանականությանը

Չինական ընկերություններից մեկը տարվա լավագույն աշխատակից է ընտրել արհեստական բանականությանը

Չինաստանում գործող Vanke Group անշարժ գույքի գործակալությունը հակասությունների տեղիք է տվել՝ 2021 թվականի տարվա լավագույն աշխատակից ընտրելով իր արհեստական բանականութանյամբ զինված պարտքերի հավաքագրողին:

Ինչպես հայտնում է Oddity Central-ը, ընկերության տարվա լավագույն աշխատակից է ընտրվել Կի Սիաոպանը, որի լուսանկարին նայելիս կարելի է ենթադրել, որ երիտասարդ կին է, սակայն իրականում աշխատակիցն անգամ մարդ չէ:

Այնուամենայնիվ, արդյունավետության առումով արհեստական բանականությունը կարողացել է առաջ անցնել գործընկերներից:

Կի Սիաոպանը, որն ընկերությունը մշակել է Microsoft China-ի առաջադեմ ծրագրի միջոցով, 140 000 աշխատակից ունեցող ընկերության հաշվապահության բաժնում սկսել է աշխատել անցյալ տարվա փետրվարից:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը