Երևանում թիվ 1 պետական քոլեջի սաների միջև ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբ. բժիշկները պայքարում են 2 վիրավորի կյանքի համար
Երեկ՝ փետրվարի 2-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի հետին մակերեսի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
5 րոպե անց նույն ոստիկանություն ահազանգ է ստացվել, այս անգամ՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնցից, ովքեր հայտնել են, որ «աջ կրծքավանդակի հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Թիվ 1 համալսարանական հիվանդանոց մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ՝ 18-ամյա Կ. Բավեյանն է, իսկ մյուս օպերատիվ խումբը, մեկնելով «Իզմիրլյան» ԲԿ, պարզել է, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ՝ 17-ամյա Ա. Հակոբյանն է։
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ոստիկանության Երևան քաղաքի վարչության անչափահասների գործերով բաժնի և ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները տաք հետքերով պարզել են դեպքի հանգամանքները։
Ըստ տեղեկությունների՝ նույն օրը, ժամը 13։40-ի սահմաններում Թբիլիսյան խճուղու հասցեներից մեկի տարածքում անձնական հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել մի կողմից Ա. Հակոբյանի, Կ. Բավեյանի, Կոտայքի մարզի բնակիչ՝ 16-ամյա Ա. Ռուստամյանի, Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 16-ամյա Վ. Վարդանյանի, Լոռու մարզի բնակիչ՝ 16-ամյա Գ. Գասպարյանի, մյուս կողմից՝ Երևանի բնակիչներ՝ 16-ամյա Կ. Սարգսյանի, 16-ամյա Ա. Գալստյանի, 16-ամյա Դ. Մուրադյանի միջև, որի ժամանակ վիճաբանությունը այնուհետև վերածվել է ծեծկռտուքի, և այդ ժամանակ Ա. Գալստյանը իր մոտ եղած դանակով հարվածել է Ա. Հակոբյանին և Կ. Բավեյանին։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։
Ոստիկանություն տեղափոխված բոլոր անձինք բաց են թողնվել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ծեծկռտուք-դանակահարությանը մասնակցած անձանց մեծ մասը սովորում է Երևանի թիվ 1 պետական քոլեջում։