Աշխարհ

03.02.2022 21:40


SpaceX-ը տիեզերք է ուղարկել ԱՄՆ հետախուզության մշակած գաղտնի լրտես-արբանյակը (տեսանյութ)

SpaceX-ը տիեզերք է ուղարկել ԱՄՆ հետախուզության մշակած գաղտնի լրտես-արբանյակը (տեսանյութ)

Ամերիկյան SpaceX ընկերության Falcon 9 հրթիռը ուղեծիր է հասցրել NROL-87 լրտես-արբանյակը, որը մշակել է ԱՄՆ Ազգային հետախուզական վարչությունը: Այս մասին հայտնում է корреспондент-ը՝ հղում անելով Space մասնագիտացված պորտալին:

Թե ինչ առաջադրանքներ է կատարելու «լրտես արբանյակը» ուղեծրում, չի մասնավորեցվում: Դրա գործունեության մասին տեղեկությունը գաղտնագրված է:

Արձակումը տեղի է ունեցել Կալիֆոռնիա նահանգում ԱՄՆ տիեզերական ուժերի «Վանդենբերգ» բազայից:

NROL-87-ը Ազգային հետախուզական վարչության առաջին արբանյակն է, որը գործարկվել է այս տարի: Գերատեսչությունն առաջին անգամ SpaceX-ի ծառայություններից օգտվել է 316 մլն դոլար արժողությամբ տիեզերական արձակումների շրջանակում, որի մասին պայմանագիր է կնքվել 2020 թվականին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը