Լրահոս

03.02.2022 12:13


Կոտայքի մարզում բախվել են BMW-ն ու Opel-ը, վերջիններս հայտնվել են գազալցակայանի տարածքում, BMW-ն գլխիվայր շրջվել է

Կոտայքի մարզում բախվել են BMW-ն ու Opel-ը, վերջիններս հայտնվել են գազալցակայանի տարածքում, BMW-ն գլխիվայր շրջվել է

Երեկ՝ փետրվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ճանապարհի 1-ին կմ հատվածում՝ գազալցակայանի դիմաց, բախվել են 26-ամյա Արմեն Խաչատրյանի վարած BMW մակնիշի և 44-ամյա Հայկ Պռազյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել գազալցակայանի տարածքում՝ BMW-ն էլ գլխիվայր շրջվել է։

Վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Վարորդներին առաջինը օգնության են հասել գազալցակայանի աշխատակիցները։

Այս խորագրի վերջին նյութերը