Apple-ի և Samsung-ի 2022թ. թողարկվելիք սմարթֆոնները օգտատերերի և լրագրողների կողմից ամենից շատ սպասվածների թոփ-3-ում են, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով Mozillion-ին։
Վերլուծաբաններն ուսումնասիրել են մեդիան և սոցցանցերը, որպեսզի պարբերականների հոդվածների և սպառողների հրապարակումների հիման վրա պարզեն ամենասպասված սմարթֆոնն ընթացիկ տարում։ Մասնագետները նշել են 50 դևայս։Մոդելների վարկանիշի առաջին տեղում iPhone 14-ն է, որը ստացել է 1,1 մլն նշում։ «Գուցե զարմանալի չէ, որ 2022թ. ամենասպասված հեռախոսը iPhone 14-ն է»,-նշել են փորձագետները։
Թոփ-3-ում ընդգրկվել են նաև Samsung Galaxy S22 Ultra-ն, որը հավաքել է 518 հազար նշում, և երրորդ սերնդի iPhone SE-ն, որն ստացել է 285 հազար նշում։ Երկու դևայսների մասին կազդարարվի տարվա առաջին կեսին։ Պարզվել է նաև, որ վարկանիշի առաջին տասնյակի մնացած տեղերը բաշխվել են չինական Vivo V23, Xiaomi 12, Oppo Reno 7 և այլ սմարթֆոնների միջև։
2022թ. ամենասպասվող սմարթֆոնը iPhone 14-ն է
Apple-ի և Samsung-ի 2022թ. թողարկվելիք սմարթֆոնները օգտատերերի և լրագրողների կողմից ամենից շատ սպասվածների թոփ-3-ում են, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով Mozillion-ին։
Վերլուծաբաններն ուսումնասիրել են մեդիան և սոցցանցերը, որպեսզի պարբերականների հոդվածների և սպառողների հրապարակումների հիման վրա պարզեն ամենասպասված սմարթֆոնն ընթացիկ տարում։ Մասնագետները նշել են 50 դևայս։ Մոդելների վարկանիշի առաջին տեղում iPhone 14-ն է, որը ստացել է 1,1 մլն նշում։ «Գուցե զարմանալի չէ, որ 2022թ. ամենասպասված հեռախոսը iPhone 14-ն է»,-նշել են փորձագետները։
Թոփ-3-ում ընդգրկվել են նաև Samsung Galaxy S22 Ultra-ն, որը հավաքել է 518 հազար նշում, և երրորդ սերնդի iPhone SE-ն, որն ստացել է 285 հազար նշում։ Երկու դևայսների մասին կազդարարվի տարվա առաջին կեսին։ Պարզվել է նաև, որ վարկանիշի առաջին տասնյակի մնացած տեղերը բաշխվել են չինական Vivo V23, Xiaomi 12, Oppo Reno 7 և այլ սմարթֆոնների միջև։
Աղբյուրը՝ news.am