Աշխարհ

03.02.2022 21:15


Apple-ը կրկնօրինակել է մրցակցի դիզայնը նոր ականջակալների համար

Apple-ը կրկնօրինակել է մրցակցի դիզայնը նոր ականջակալների համար

«Apple AirPods Pro 2» ականջակալները, որոնք նախատեսվում է թողարկել 2022 թվականի վերջին, կստանան Samsung-ից նմանատիպ ականջակալի դիզայնը, հայտնում է Bloomberg-ի վերլուծաբան Մարկ Գուրմանը։

Նրա խոսքով՝ Apple-ը կհրաժարվի ոտիկներից, որոնք Apple-ի ականջակալների այցեքարտն են դարձել: Այս որոշման արդյունքում AirPods-երը նման կլինեն հարավկորեական Samsung ընկերության Galaxy Buds ականջակալներին։

AirPods Pro 2-ը կթողարկվի 2022 թվականի աշնանը՝ iPhone 14 սմարթֆոնների շարքի հետ միասին: Ականջակալները կունենան Lossless Audio գործառույթը:

Բացի այդ, ականջակալները կարող են նոր պատյան ստանալ, որի մեջ կներկառուցվի բարձրախոսը։ Այն ձայներ կարձակի, եթե օգտատերը կորցրել է դրանք և որոշել է օգտագործել Find Me հավելվածը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը