Քաղաքական

03.02.2022 11:17


Ալեն Սիմոնյանի նախկին օգնականը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավար

Ալեն Սիմոնյանի նախկին օգնականը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավար

Ալեն Սիմոնյանի հրամանագրով, Դավիթ Առաքելյանը նշանակվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի պաշտոնական կայքից։

Նշենք, որ Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո, Սահմանադրության համաձայն, ՀՀ նախագահի լիազորությունները կատարում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և այս նշանակումն, ըստ էության, Ալեն Սիմոնյանի առաջին նշանակումն է նախագահի պաշտոնում։

Ի դեպ, Դավիթ Առաքելյանը Ալեն Սիմոնյանի օգնականն էր, նա հունվարի 31-ին ազատվել էր Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից։

Այս խորագրի վերջին նյութերը