Լրահոս

02.02.2022 21:47


Արարատի մարզում բախվել են հարսանեկան արարողության մեկնող UAZ-ն ու Mercedes-ը. 5 վիրավորներից 3-ը երեխաներ են

Արարատի մարզում բախվել են հարսանեկան արարողության մեկնող UAZ-ն ու Mercedes-ը. 5 վիրավորներից 3-ը երեխաներ են

Այսօր՝ փետրվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհի Արալեզ գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 25-ամյա Անդրանիկ Մուրադյանի վարած UAZ մակնիշի և 37-ամյա Մուշեղ Միրանյանի վարած Mercedes C180 մակնիշի ավտոմեքենաները:

5 հոգի, որոնցից 3-ը երեխաներ են, տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն: Բախման հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և բախվել մի քանի գյուղերը սնուցող գազատար խողովակին, ինչից առաջացել է գազի արտահոսք:

Վթարի ենթարկվածները մեկնում էին հարսանյաց արարողության մասնակցելու:

Այս խորագրի վերջին նյութերը